կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «MAN» մակնիշի բեռնատարը

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «MAN» մակնիշի բեռնատարը

Նոյեմբերի 19-ին, ժամը 18։25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը՝ խոչնդոտելով երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ Ն․), որը շարունակել է ընթացքը:

  • Կիսվել: