ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փրկարարները մասնատել են վնասված ծառի ճյուղը

Փրկարարները մասնատել են վնասված ծառի ճյուղը

Մայիսի 17-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցում՝ «Նոր-Զովք» սուպերմակետի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, կախվել է ճանապարհի մոտակայքում և խոչընդոտում է երթևեկությանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Հանրապետության փողոցի թիվ 72/1 հասցեի մոտակայքում վնասված ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք։

  • Կիսվել: