երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհից

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհից

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատվածում և երկկողմանի փակել այն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ և 10-րդ կմ-երին փրկարարները մասնատել և ճանապարհից հեռացրել են մեկական ծառ (յուրաքանչյուրը մոտ 10 մ)։ Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

  • Կիսվել: