երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է  ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: 

Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց:

Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։

 

  • Կիսվել: