ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փրկարարները հեռացրել են պատուհանի վնասված ապակին

Փրկարարները հեռացրել են պատուհանի վնասված ապակին

Օգոստոսի 3-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչար փողոցի գրասենյակային տարածքներից մեկի 2-րդ հարկի պատուհանի ապակին ճաքել է, առկա է կոտրվելու և ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել պատուհանի վնասված ապակին (մոտ 24 քմ):

  • Կիսվել: