ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից՝ քարանձավից, դի են դուրս են բերել

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից՝ քարանձավից, դի են դուրս են բերել

Հունվարի 22-ին՝ ժամը 13։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանյան» լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են բերել քաղաքացու դին։

 

 

  • Կիսվել: