ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փրկարարները բռնել են 7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք

Փրկարարները բռնել են 7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Գլաձոր, Կոտայքի մարզի Արզական, Արարատի մարզի Ազատաշեն, Արագածոտնի մարզի Օշական և Կարբի գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: