Փրկարարները արգելափակված BMW X5 և Mercedes Vito ավտոմեքենաները ճոպանով դուրս են բերել անվտանգ վայր
Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Արտակ Մաթևոսյանի վարած BMW X 5 և Աշոտ Փարսադանյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: