ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փրկարարները 82-ամյա վատառողջ կնոջը մեծ դժվարությամբ շենքի երրորդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Փրկարարները 82-ամյա վատառողջ կնոջը մեծ դժվարությամբ շենքի երրորդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամնը 12:55-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թումանյան փողոցի շենքերից մեկը, որի բնակիչը վատառողջ է և բժիշկները չեն կարող նրան երրորդ հարկից իջեցնել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ կարողացել են վատառողջ, 82-ամյա կնոջը իջեցնել երրորդ հարկից և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային: 

  • Կիսվել: