շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Դեկտեմբերի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Կապան-Վերին Խոտանան և Մուսայելյան-Տաշիր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: