հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 133 քաղաքացու

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 133 քաղաքացու

Մարտի 1-ից 7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 389 դեպք, որից 185-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 3 փլուզման, 1 դարափուլի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 110 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 12 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 43 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 133 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 72 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: