շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանների մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։

Փրկարարները գետից դուրս են բերել «Mitsubushi» մակնիշի ավտոմեքենան: 

 

  • Կիսվել: