չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մայիսի 28-ին, ժամը 21:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեջանջուր գետում ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ջ․) և «Opel» (վարորդ՝ Ռ․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները, իսկ «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․) դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Փրկարարներն ավտոմեքենաների ուղևորներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

  • Կիսվել: