հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա՝ 16 քաղաքացու ցուցաբերելով օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա՝ 16 քաղաքացու ցուցաբերելով օգնություն

Մարտի 9-10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում, Նովոսելցովո գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

  • Կիսվել: