ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նորաբաց գյուղում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ

Նորաբաց գյուղում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ

Ապրիլի 1-ին՝ ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և հանձնել կենդանիների վերականգնողական կենտրոն։

 

May be an image of outdoors

 

  • Կիսվել: