շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փրկարար ծառայությունը իրականացնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք

Փրկարար ծառայությունը իրականացնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք

Մարտի 1-ից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը իրականացնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք:

Միջոցառումների մեկնարկը տրվել է այսօր ՀՀ ՆԳՆ ՓԾ վարչական շենքի խորհրդակցությունների դահլիճում՝ հրամանատարաշտաբային պարապմունքի տեսքով։ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդես է եկել բացման խոսքով՝ շնորհավորելով ներկաներին Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալը, տնօրենի օգնականը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Հրամանատարաշտաբային պարապմունքի ընթացքում ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Է․ Սնգրյանն ունկնդիրների քննարկմանը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթը։

Միջոցառման երկրորդ մասը նվիրվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի սցենարին և տեսական մասին, որը ներկայացրել է ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․Կիրակոսյանը։ Վերջինս նշել է, որ վարժանքի գործնական մասը շարունակվելու է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում։

 

  • Կիսվել: