շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման, կարողությունների բարելավման նպատակով այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ՆԳՆ ՓԾ Արարագծոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները կազմակերպել և անց են կացրել տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, աղետների կանխարգելմանը և պատրաստվածության բարձրացմանը։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել սեմինարներ, գործնական պարապմունքներ՝ ներկայացնելով ոլորտում առկա փորձը, քաղված դասերը, արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնները։

Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումները, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժինների հետ, մարզի 41 ուսումնական հաստատություններում անց են կացրել «ՀՀ Արագածոտնի մարզին սպառնացող տեխնածին և տարերային աղետները» թեմայով սեմինար-դասախոսություններ, ինչպես նաև «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում՝ էլեկտրական շչակի գործարկմամբ» թեմայով տեսագործնական պարապմունքներ։

Տեսական և գործնական պարապմունքներին ներգրավվել են շուրջ 1600 աշակերտ և ուսուցիչ։ Որոշ ուսումնական հաստատություններում կիրարկվել են վերջիններիս աղետների ռիսկի նվազեցման պլանները․ փրկարարական ծառայողների կողմից դիտարկումներ են կատարվել ոլորտային խմբերի պատրաստվածության մակարդակի վերաբերյալ։

Դասախոսություններն ընթացել են հարցուպատասխաններով․ աշակերտներին առավելապես հետաքրքրել են պաշտպանական կառույցների, աղետների ժամանակ կիրառվող անհատական պաշտպանական միջոցների, առաջին բուժօգնության տրամադրման հարցերը։

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ և դասընթացներ են անցկացվել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից մարզի շուրջ 25 ուսումնական հաստատություններում, որոնց ներգրավվել են մոտ 2000 աշակերտ, 171 ուսուցիչ, 45 ուսանող և 9 դասախոս։
Իրականացվել են «Հրդեհաշիջում և տուժածներին առաջին օգնության ցուցաբերում», «Հրդեհաշիջումը և տարհանումը դպրոցում», «Շենքից տարհանում և պատսպարում» թեմաներով ուսումնավարժանքներ։

Դասընթացների ժամանակ անդրադարձ է կատարվել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Բնակչության տարհանման կազմակերպումը» և «Քաղաքացիական պաշտպանություն» թեմաներին։
ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները մարզի 23 հանրակրթական, նախնական մասնագիտական, արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անց են կացրել ուսումնավարժանքներ, սեմինար-դասախոսություններ և գործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են շուրջ 912 ուսուցիչ, դասախոս, 397 աշխատակից, 3010 աշակերտ և ուսանող։

Մի շարք բնակավայրերում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ բնակչության պատսպարումը՝ էլեկտրական շչակների գործարկմամբ», «Հրդեհաշիջում, առաջին օգնության ցուցաբերում, տարհանում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում», «Էլեկտրական մալուխների կարճ միացումից առաջացած հրդեհ, ծխապատ գոտուց մարդկանց տարհանում», «Ջրհեղեղների, հեղեղումների և սելավների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպում և հետևանքների վերացում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ, որոնք ուղեկցվել էլեկտրական շչակի գործարկմամբ, պատսպարման և տարհանման միջոցառումների կազմակերպմամբ։

Ուսումնավարժությունների ընթացքում փրկարարական ծառայողները, ըստ անհրաժեշտության, խոսել են նաև այլ վտանգների կանխման և կանխարգելման մասին, որոնք սպառնում են մարզին, բնակավայրին և հաստատությանը:

Возможно, это изображение 8 человек, люди учатся и текст

Возможно, это изображение 8 человек, люди учатся и текст

Возможно, это изображение 9 человек, люди учатся и текст

Возможно, это изображение 8 человек и текст

  • Կիսվել: