Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 1-7-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 1-ին և 5-7-ը,
◾️Արաբկիրում, Շենգավիթում և Նոր-Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 1-3-ը, 5-ին և 6-ին,
◾️Արաբկիրում, Շենգավիթում և Նոր-Նորքում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


