Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է դաստիարակչուհին ծեծում քնել չցանկացող երեխային:
Ըստ կից գրությունների՝ դեպքը տեղի է ունեցել Վեդի համայնքի կազմի մեջ մտնող Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,-ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ փոքրիկը փորձում է փախչել նրանից:
Նշենք, որ, ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը հրավիրվել են ոստիկանություն։
Տեսանյութը՝ այստեղ: