երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փոփոխություն որոշման մեջ՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում  նվազ սակագներ սահմանելու հնարավորություն ստեղծելու նպատակով

Փոփոխություն որոշման մեջ՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նվազ սակագներ սահմանելու հնարավորություն ստեղծելու նպատակով

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի օրինակով սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես հնարավորինս նվազ սակագներ սահմանելու հնարավորություն ստեղծելու համար:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հանձնաժողով է ներկայացրել վարձակալության 6-րդ պայմանագրային տարվա համար բազիսային սակագների ճշգրտման հերթական հայտը, համաձայն որի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագինն առաջարկվել է 223.7 դրամ/խմ՝ գործող 180 դրամ/խմ-ի փոխարեն։

Հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ ներկայումս ընթանում են քննարկումներ վարձակալության պայմանագրում և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը, որի շրջանակում հանձնաժողովն առաջարկել է վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների (2022-2031 թթ.) համար կիրառել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն՝ միաժամանակ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար չկիրառելով սակագների բարձրացումը և անփոփոխ թողնելով գործող 180 դրամ/խմ մեծությունը։

  • Կիսվել: