ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պոլիտեխնիկը այս տարի փաստացի ընդունելության արդյունքում գրանցել է 10,5% աճ. Գոռ Վարդանյան

Պոլիտեխնիկը այս տարի փաստացի ընդունելության արդյունքում գրանցել է 10,5% աճ. Գոռ Վարդանյան

Պոլիտեխնիկը այս տարի փաստացի ընդունելության արդյունքում գրանցել է 10,5% աճ: Այս մասին հայտնում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Մեր նպատակն է կրթական բարեփոխումների և մասնավոր գործընկերների հետ համատեղ լաբորատոր ենթակառուցվածքների բարելավման ճանապարհով տարեց տարի նպաստել տարիներ շարունակ քիչ պահանջարկված կրթական ծրագրերի նկատմամբ հետաքրքրության աճին:

Այս նպատակին ամբողջությամբ հասնելու համար մեր գործընկերների հետ համատեղ հանրակրթական դպրոցմներում իրականացնելու ենք տարբեր ինժեներական ծրագրեր»,-նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: