երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխվարչապետն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծումներին

Փոխվարչապետն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծումներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականության կարևորությունը հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի բարելավման, ինպես նաև թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման և արդյունավետ իրականացման հարցերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:

 

  • Կիսվել: