Փոխնախարարը հիշեցնում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը
Քանի որ դպրոցներում երկարօրյա ծառայությունները այսուհետ թույլատրված են, հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի մշակել և հաստատել էինք դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, թե այս կարգի համաձայն ինչ է կարող դպրոցը երկարօրյա ծառայությունների շրջանակում.
՛՛
տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` կազմակերպել այդ գործընթացները, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, ինչը նշանակում է, որ ցանկացած դպրոցական կարող է այլ դպրոցում, որտեղ կա երկարօրյա, օգտվել այդ ծառայությունից՝ առանց այդ դպրոցի սովորող լինելուց



Դպրոցները կարող են նաև ծնողի հետ կնքված պայմանագրով կազմակերպել սնունդը։
Երկարօրյայի ընթացքում դպրոցն ապահովում է սովորողի դասապատրաստումը, հանգստի, զբոսանքի կազմակերպումը, խմբակներում նրա ընդգրկվածությունը և այլ միջոցառումներին (մրցույթներ, օլիմպիադաներ և այլն) սովորողի մասնակցությունը: Կարգով սահմանվել է նաև ծնողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը։