կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փոխհամագործակցության հուշագիր՝ Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիաների միջև

Փոխհամագործակցության հուշագիր՝ Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիաների միջև

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի նախագահ՝ գնդապետ Գրիշա Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Շվեդիայի Թագավորության Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի նախագահ՝ Իվան Սոկոլովսկին իր կնոջ՝ Նիկո Շամս Ջխնջանիի հետ։

Երևան Մոսկովյան 5 հասցեում տեղի ունեցավ Գ. Սարգսյանի և Իվան Սոկոլովսկու հանդիպումը,որտեղ քննարկվեցին բազմաթիվ հարցեր,որոնք վերաբերում էին Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Ոստիկանական ասոցիացիաների արդյունավետ փոխհամագործակցությանը։

Քննարկվեց Հայաստանում կիբերոստիկանության ստեղծման հարցը։Նաև անդրադարձ եղավ Շվեդիայի Թագավորությունում բնակվող հայ համայնքի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերը։

Հայաստանի և Շվեդիայի Թագավորության Միջազգային Ոստիկանական Ասոցիացիաների միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր։ Հյուրերի հետ կազմակերպվեց Հայաստանի պատմա-մշակութային վայրերով այց՝ Գառնի, Գեղարդ , Խոր Վիրապ,Էջմիածին և նրանց պատվին տրվեց հայկական ավանդական ուտեստներով ճաշկերույթ։

Սեպտեմբերի 4-ին նրանք մեկնեցին Հայաստանից։ 

  • Կիսվել: