շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փողը՝ Խաչատուրյան քույրերի՝ իրենց հորը սպանելու հնարավոր պատճառը

Փողը՝ Խաչատուրյան քույրերի՝ իրենց հորը սպանելու հնարավոր պատճառը

Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյան քույրերը կարող էին սպանել իրենց հայր Միխայիլին փողի պատճառով, տեղեկացնում է RBC-ն՝ վկայակոչելով հանգուցյալի հարազատների փաստաբան Օլգա Հալիկովային։

Ըստ փաստաբանի՝ աղջիկներն իբրև թե վախենում էին պատժվել փող ծախսելու համար: Նա հավելել է, որ քրեական գործի նյութերում կա նամակագրություն, որից պարզ է դառնում, որ Խաչատուրյանը պատրաստվում էր քարտի քաղվածք վերցնել:

Փաստաբանը նշում է, որ հայրը մեծ գումար ուներ, որով նախատեսում էր մեքենա գնել Քրիստինայի համար:

Տուժող կողմի փաստաբաններից մեկ ուրիշն էլ՝ Գեորգի Չուգուաշվիլին, նշել է, որ հարազատները կվիճարկեն կրտսեր քրոջ՝ խելագար լինելու մասին եզրակացությունը: Նա նշել է, որ իրենք կպաշտպանեն այն դիրքորոշումը, համաձայն որի՝ կրտսեր դուստրն ամեն ինչ գիտակցել է:

  • Կիսվել: