Փողի հետևից վազքն այլասերում է լրատվական դաշտը
Հանրային ռադիոյի եթերում լրագրողները քննարկել են լրատվական դաշտի խնդիրները և դրանք հաղթահարելու ուղիները։
InfoPort.am կայքի խմբագիր Տաթևիկ Շահունյանը, մասնավորապես, նշել է, որ ի թիվս այլոց, առանցքային խնդիր է շատ ու շատ լրատվականների ու լրագրողների կողմից հանուն ինչ-ինչ շահերի ֆեյք ու մանիպուլատիվ լրատվության մատուցումը հանրությանը, որը իր ցածր մեդիագրագիտության պատճառով կլանում է այդ իրականությանը չհամապատասխանող լրատվությունը։


