ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Поедем, Поедим հեռուստածրագրի նկարահանող թիմը կրկին Հայաստանում է

Поедем, Поедим հեռուստածրագրի նկարահանող թիմը կրկին Հայաստանում է

НТВ հեռուստաընկերության ամենահամեղ Поедем, Поедим հեռուստածրագրի նկարահանող թիմը կրկին Հայաստանում է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Այս անգամ հեռուստահաղորդումը վարելու է ոչ թե մեկ, այլ նույնիսկ երկու հաղորդավար` իտալացի Ֆեդերիկո Արնալդին և բրազիլուհի Գաբրիելա դա Սիլվա։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեից:

՛՛Նրանք շրջագայում են միասին` ծանոթացնելով իրենց հանդիսատեսին Հայաստանի յուրահատուկ ճաշատեսակների և խոհանոցային ավանդույթների հետ։ Այս տարի ևս մեկ անակնկալ է մատուցելու հաղորդումը։ Հայաստանում ծրագրի նկարահանումների իրականացման համար հատուկ հրավիրվել է Բելգիայում բնակվող մեր հայրենակիցը, որը առավել հայտնի է YouTube-ում «У Жоржа» միլիոնավոր դիտումներ ունեցող ալիքի միջոցով։

Շուտով հեռուստահաղորդումը կհեռարձակվի НТВ հեռուստաալիքով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: