հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պոչատար խողովակի վթարը պայմանական էր. ԶՊՄԿ (Տեսանյութ)

Պոչատար խողովակի վթարը պայմանական էր. ԶՊՄԿ (Տեսանյութ)

Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում․ աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ-ի հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում։ Ըստ սցենարի՝ վթար է գրանցվել ԶՊՄԿ-ի հիմնական պոչատարի վրա։ Րոպեներ անց ընկերության աշխատակիցներն ու փրկարարները պայմանական վթարի վայրում են։ Վթարի դեպքում առաջին գործողությունը`պոչերի հոսքի ուղղորդումն է հիմնական խողովակաշարից դեպի վթարային երկու խողովակներ։
Հաջորդ քայլը` վթարված հատվածի արագ վերականգնումն է։ Նման վարժանքներ տարվա ընթացքում իրականացվում են առնվազն մեկ անգամ։ Նպատակը նախապես մշակված գործողությունների պլանի հղկումն է։ Պայմանական վթարը բարեհաջող վերացվել է, արդյունքները՝ գոհացնող։

  • Կիսվել: