ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչները կգիշերեն շենքի մոտ՝ առավոտյան բողոքի ակցիան շարունակելու մտադրությամբ

ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչները կգիշերեն շենքի մոտ՝ առավոտյան բողոքի ակցիան շարունակելու մտադրությամբ

ՊՆ նախկին շենքից այսօր առավոտյան բռնի ուժով տարհանված բնակիչները դեռ մնալ շենքի մոտ են, ավելին՝ նրանք հայտնում են, որ այդտեղ գիշերելու մտադրություն ունեն:

Բնակիչները նշում են, որ գիշերելու են ՊՆ նախկին շենքի մոտ, որպեսզի առավոտյան շարունակեն բողոքի ակցիան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ է՝ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Այսօր առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Բացի այդ՝ ոստիկանները դուրս են հանել բնակիչներին, որոնք դրսում են մնացել:

Այսօր առավոտյան մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից դադարել է ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։

  • Կիսվել: