կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՊՆ խոսնակը՝ Տեղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

ՊՆ խոսնակը՝ Տեղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզի Տեղ համայնքում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Թորոսյանի փոխանցմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում։

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

  • Կիսվել: