ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փինաչու գործ ա արած. եզրաքարերով բնաբաժակի մեջ տոմետ ա խփած, այն էլ Մաշտոցի պողոտայում. տգեղ ա. Ավինյան

Փինաչու գործ ա արած. եզրաքարերով բնաբաժակի մեջ տոմետ ա խփած, այն էլ Մաշտոցի պողոտայում. տգեղ ա. Ավինյան

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մաշտոցի պողոտայում ծառերի տնկման ոչ հարմար վայրերում գտնվող բնաբաժակների շուրջ տարվող աշխատանքներին։

«Այն բնաբաժակները, որոնք մոտ էին գտնվում ծառերին, այսինքն՝ նպատակահարմար չէր ևս մի սոսի տնկելը, պետք է փակվեն, ճի՞շտ է։ Հիմա, երբ ասվում է՝ փակվել, դա նշանակում է, որ բնաբաժակը որպես այդպիսին փոխարինվում է, տոմետով, քարով ճի՞շտ է: Հիմա ինչո՞ւ ունենք բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ է խփված»,- հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին:

Վերջինս արձագանքեց. «Քանի որ հետագայում այդ բնաբաժակները նորից կարող են բացվել եւ տնկվել ծառեր, դրա համար նախընտրել ենք, որ այդ տեսքով մնա»:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն առարկեց՝ նշելով, որ այդ բնաբաժկներում հնարավոր չէ ծառ տնկել, քանի որ դրանք գտնվում են հաստաբուն սոսիներից ընդամենը 2.5-3 մետր հեռավորության վրա:

Ավինյանը հավելեց. «Երբ կողքի հայացքով ես նայում «փինաչու» գործ է արված. եզրաքարերով բնաբաժակն ա, մեջը տոմետ ա խփած: Տգեղ է ուղղակի, այն էլ՝ Մաշտոցի պողոտայում»:

Տիգրան Ավինյանը հանձնարարեց ոչ հարմար տեղում գտնվող ծառերի բնաբաժակները փակել հավուր պատշաճի:

  • Կիսվել: