կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իր պարտավորությունները կատարում է ժամանակին՝ պայմանագրով նախատեսված բոլոր կետերին համահունչ․ կառուցապատող

Պետությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իր պարտավորությունները կատարում է ժամանակին՝ պայմանագրով նախատեսված բոլոր կետերին համահունչ․ կառուցապատող

Կառավարության կողմից հաստաված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում վերջին տարիների լայն թափով շինաշխատանքներ են իրականացվում տարբեր համայնքներում: Արդյոք մասնավոր ընկերությունները սուբվենցիոն ծրագրերին կարողանում են առանց արհեստական խորչընդոտների, այլ կերպ ասած` ԽԾԲ-ի մասնակցել եւ շահել տենդեռները, Կառավարությունն իր հերթին որքանո՞վ է բարեխիղճ ու ժամանակացույցին համաատասխան կատարում իր աևտավորությունները: Այս ինչես նաեւ սուբվենցիոն ծրագրերի կարեւորության, գին/որակ անվերջ խոսվող հարցերի շուրջ զրուցել ենք այս պահին Կոտայքի մարզում Ակունք համայնքում  սուբվենցիոն ծրագրի շրջանակում նոր մանկարտեզի կառուցապատող «ԱԼՏԵՔ» Սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերություն համահիմնադիր Արկադի Բասենցյանի հետ, ով նախ անդրադարձավ ընկերության պատմությանը եւ մատուցած ծառայությունների որակին ու աշխարհագրությանը.  

- «Ալտեք» ՍՊԸ-ն ես եւ եղբայրս հիմնել ենք 2016թ.-ին` ի սկզբանել է  զբաղվել ենք մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ։ Կարճ ժամանակ անց` 2018-2020թթ. սկսեցինք զբաղվել նաեւ շինարարական տեխնիկայի վարձակալությամբ, որին հաջորդեց արդեն շինարարական աշխատանքների որակյալ մատուցումը: Իրականացնել եւ իրականացնում ենք այս պահին բազմաթիվ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ ինչպես մայրաքաղաք Երեւանում, այնպես ՀՀ տարբեր մարզերում: Այս պահին ընթացիկ աշխատանքներ ենք իրականացնում Կենտրոնական բանկում, Կառավարության մասնաշենքերում:

Խոսելով ընկերության մատուցած ծառայությունների մասին մեր զրուցակիցը նկատում է.

-Մեր ընկերությունը զբաղված է մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ, տեղադրմամբ, ֆասադային կոնստրուկցիաների, շինարարական տեխնիկայի վարձակալությամբ, ճանաարհաշինությամբ, կառուցապատմամբ, կապիտալ շինարարությամբ: Սրանք են մեր հիմնական մատուցվող ծառայությունները:

7-8 տարի շարունակ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու գրավականը «Ալտեք» ՍՊԸ-ի ղեկավարը համարում է ՀՀ-ում առաջատար շինարական ընկերություն դառնալու նպատակը, որի համար ջանք ու եռանդ չեն խնայում` անընդհատ կատարելագործվելով, համալրվելով որակյալ կադրերով, բնական տեմպից արագ աճելով: «Պատվիրատուի ցանկացած նկատողություն մեզ համար մի քայլ կատարելագործվելուն միտված խորհուրդ ենք ընկալում: Մեր աշխատանքի լավագույն ցուցիչը այն է, որ մեր հաճախորդների մեծ մասին` հենց մեր նախորդ հաճախորդներն են ուղորդում, ինչը մեզ համար լրացուցիչ պատասխանատվություն է: Մեր ընկերության համար առաջնայինն է ամրությունը, քաղշին նորմերի պահպանությունը, եւ որ ամենակարեւոն է, ներքին հարդրման աշխատանքներում օգտագործում ենք ոչ տոքսիկ նյութեր»:

«Ալտեք» ՍՊԸ-ն կառավարության, մարզային եւ համայնքային իշխանությունների հետ շատ լավ համագործակցում է նաեւ  սուբվենցիոն ծրագրերի մասով.

-Սուբվենցինոն ծրագրերը իրականացվում են հիմնականում այն համանյնքներում, որոնք սեփական բյուջեով պարզապես հնարավերություն չունեն բարեկարգելու և հիմնանորոգելու: Կոնկրետ մեր ընկերությունը սուբվենցիոն ծրագրերով սկսել է աշխատել 2020թ.-ից, ընդ որում շեշտեմ, առանց խնամի-ծանոթ-բարեկամի, օրենքով սահմանված կարգով մասնակցել ենք մրցույթներին եւ առանց որեւէ արհեստական խոչընդոտների հաղթել ենք տենդերները: Այսքան ժամանակ աշխատում ենք եւ որեւէ խնդրի չենք հանդիել, երկուստեք հետեւողական աշխատում ենք, կառավարության միակ պահանջը ժամկետներին հստակ հետեւելն է, մենք էլ մեր կողմից հաշվի ենք առնում պատվիրատուի պահանջը: Շատ կարեւոր է, որ սուբվենցիոն ծրագրերում մարդկային գործոնը մինիմալացված է, հաշվի է առնվում բացառապես գինն ու որակը: Պետական ապարատն էլ իր հերթին պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները իրականացնում է օրենքով սահմանված կարգով: «Ալտեք» ՍՊԸ-ն  այսօր աշխատում է գրեթե ամբողջ պետական սեկտորի հետ` մարզպետարան-համայնքաետարան-բանկեր, համալսարաններ: Կոնկրետ մեր աշխատանքի եւ հաջողության գրավականը պետության հետ համագործակցության շրջանակում պատասխանատու եւ  նվիրված աշխատանքն է, գրագետ մոտեցումը եւ համապատասխան  որակավորում ունեցող կադրերի՝ շինարարների, վարպետների առկայությունը:

Առանձանցնելով Կոտայքի մարզային իշխանությունների հետ աշխատանքի առավելությունները՝ Բասենցյանը նշում է

Այս պահին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոտայքի Ակունք համայնքում կառուցում ենք մանկապարտեզ: Մանկապարտեզի շինարարությունը սկսվել է տարեսկզբին, իսկ շահագործման կհանձնվի տարեվերջին։ Շատ բարձր եմ գնահատում Կոտայքի մարզետարանի պարտաճանաչ, սրտացավ աշխատանքը, երկուստեք կա փոխադարձ հարգանքի ու պատասխանատվության մեծ զգացում, և, որ ամենակարեւորն է, ամեն հարց, խնդիր, լուծվում բացառապես օրենքի  շրջանակներում:

  • Կիսվել: