հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան (տեսանյութ)

Պետրոսյանի անվան դպրոցի՝ 1940-ական թթ․ կառուցված շենքն ամրացվում է սեյսմանվտանգության բարելավման ծրագրով. Պապիկյան (տեսանյութ)

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցը կառուցվում է սեյսմանվտանգության ծրագրով: 

ՍՆախարարը, մասնավորապես, նշել է. ՛՛Սեյսմանվտանգության ծրագրով կառուցվող մյուս դպրոցը ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցն է։ Դպրոցի՝ 1950–ականներին կառուցված շենքը առավել խոցելի էր սեյսմանվտանգության առումով, ուստի նպատակահարմար համարվեց հիմքից կառուցել նոր մասնաշենք:

Դպրոցի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Շրջայցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանի հետ դիտարկեցինք շենքի արտաքին պատի ճարտարապետական տեսքը պահելու հնարավոր լուծումները։ Այդ ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տրվեցին շինարարության պատասխանատուներին՛։

  • Կիսվել: