երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է խուսափել Ադրբեջանի կողմից գերեվարված՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալման կադրերը կամ լուսանկարները հրապարակելուց․ Գոռ Աբրահամյան

Պետք է խուսափել Ադրբեջանի կողմից գերեվարված՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալման կադրերը կամ լուսանկարները հրապարակելուց․ Գոռ Աբրահամյան

Պետք է խուսափել Ադրբեջանի կողմից գերեվարված՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալման կադրերը կամ լուսանկարները հայկական մեդիատիրույթում հրապարակելուց և տիրաժավորելուց։ Այս մասին գրում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը

«Ադրբեջանական քարոզչամեքենայի համար որքան դա սեփական հասարակության ինքնագնահատականը բարձրացնելու նպատակ է հետապնդում, նույնքան էլ՝ այդ անձանց և հայ հասարակության արժանապատվությունը նսեմացնելու, նվաստացնելու, նիհիլիզմի ու ընկճվածության, խեղճության մղելու։

Անկախ նրանից, թե ինչ գնահատականներ ու վերաբերմունք ունեք այդ անձանց վերաբերյալ, նրանք եղել են հայկական պետության ղեկավարները, զինված ուժերի հրամանատարները։ Պետք է ինքնահարգանք ունենալ։ Մնացածը մեր ներսի հարցերն են»,- գրել է նա։

  • Կիսվել: