շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Պետք է դիմադրենք, ցույց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք»․ Մուրադ Փափազյան

«Պետք է դիմադրենք, ցույց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք»․ Մուրադ Փափազյան

Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահավաքին՝ Հայաստանի և Արցախի անվտանգության համար, հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ես անբաղձալի տարր նկատուած եմ Նիկոլ Փաշինեանի կողմէ, ով արգելեց վերադարձս Հայաստան, բայց ես շարունակելու եմ ամբողջ ուժով պաշտպանել Հայաստանի և Արցախի հանրապետութիւններու շահը: Ես ուզում էի լինել քեզ հետ՝ Երևանում։ Չնայած ես ծնուել եմ Ֆրանսիայում, բայց ինձ համարում եմ 100% ֆրանսիացի և 100% հայ:

Հայաստանն իմ մէջ է, և ոչ ոք չի կարող ինձ խանգարել այն պաշտպանել. Սենատում և Ազգային ժողովում, Ֆրանսիայում, մենք բանաձեւեր ենք ընդունելու Հայաստանին և Արցախին աջակցելու և Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։ 

Այսօր արդէն Սենատը հրապարակել է բանաձևի նախագիծը, որում ներառուած է նաև Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտութեան դրոյթը: 

Պայքարը շարունակւում է։ Մեր և մեր երեխաների ապագայի անունից մենք պէտք է դիմադրենք, ցոյց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք, Արցախի հետ, յանուն Հայաստանի ու Արցախի անվտանգութեան: Կոչ եմ անում շաբաթ օր ժամը 15.00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում», - նշված է Մուրադ Փափազյանի ուղերձում:

  • Կիսվել: