կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պետք է բացահայտեն այս uպшնnւթյունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում. Մանե Թանդիլյան

Պետք է բացահայտեն այս uպшնnւթյունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում. Մանե Թանդիլյան

Իշխանությունը զբաղված է ֆեյք, սարքած դատավարություններով և իրական հանցագործներին փողոցում թողնելով: Այս մասին Փարաքարի սպանված ղեկավարի տան մոտ լրագրողներին ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, եթե այս սպանությունը չբացահայտվեց, իրենք երկար պատասխան են տալու այս արարքների համար։ Վալոդյան համեստության տիպար էր, համայնքի համար պայքարող մարդ։ 

Իրենք պետք է բացահայտեն այս սպանությունը, որ ապացուցեն, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում»,- նշեց նա:

  • Կիսվել: