շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. 5 մարդ զոհվել է

Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. 5 մարդ զոհվել է

Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ «Սուրբ Գեորգի» բուժահաստատությունում բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք:

Հիվանդանոցից տարհանել են 150 հոգու, կրակը հնարավոր է եղել տեղայնացնել 10 քմ տարածքում: Նախնական վարկածով նշվում է, որ պատճառը կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը:

Ապրիլի վերջին առողջապահության հարցերով քաղաքային կոմիտեն հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններում, որոնցից է «Սուրբ Գեորգի»-ն, առանձնացվել են 5 հազար 483 մահճակալներ կորոնավիրուսով վարակվածների համար:

Ռուսաստանի քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ՝ «անփութությամբ երկու կամ ավելի անձանց մահվան պատճառ դառնալու հիմքով»:

Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նույնպես բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ: Հրդեհի հետևնաքով մեկ պացիենտ մահացել է: Կատարվում է քննություն:

 

  • Կիսվել: