չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով. Ֆինանսների նախարարություն

Պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով. Ֆինանսների նախարարություն

ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե ինչքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը.

՛՛ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ 2024 թվականին պետական բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները 483 միլիարդ դրամով։

Պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով, ինչը պայմանավորված է բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ավելացմամբ։

Նախատեսվում է, որ 2024-ին պետական բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4.6%-ը, 2023 թվականի համար պլանավորված 3.1%-ի և 2022-ի 2.1%-ի փոխարեն:

Պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ ցույց է տալիս, թե ինչքանով է մեծ պակասուրդի բեռը տնտեսության համար, և ավելի ցածր ցուցանիշը համարվում է դրական արդյունք՛՛,-նշված է հազորդագրության մեջ։

  • Կիսվել: