կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պետական բյուջեի միջոցներով Վանաձորում փողոց է հիմնանորոգվում

Պետական բյուջեի միջոցներով Վանաձորում փողոց է հիմնանորոգվում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը՝ մոտ 2.3կմ երկարությամբ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
 
Շինարարի կողմից կատարվում են մայթերի կառուցման, հողային, այլ աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ 
 
Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

  • Կիսվել: