շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊԵԿ նախագահը Կապանի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

ՊԵԿ նախագահը Կապանի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք:
 
«Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն եմ դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել եմ մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
 
Մաքսային հսկողության տարածքի շրջայցի ընթացքում ծանոթացել եմ տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը»,- Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: