ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Pegasus ծրագրի վերաբերյալ համաշխարհային հետաքննող լրագրողների կողմից հետաքննություն է իրականացվում, կլինի ծավալուն հրապարակում. Վանեցյան

Pegasus ծրագրի վերաբերյալ համաշխարհային հետաքննող լրագրողների կողմից հետաքննություն է իրականացվում, կլինի ծավալուն հրապարակում. Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հեռախոսը Pegasus ծրագրով վարակելու դեպքին։ 

Նա ասաց, թե Միացյալ Նահանգների կառավարությունը և Apple ընկերությունը մեծ դատական գործ են սկսել իսրայելական NSO group-ի դեմ։

«Համաշխարհային հետաքննող լրագրողներ են դիմել ինձ, գիտեմ նաև, որ Հայաստանում դիմել են այլ քաղաքական գործիչների և լրագրողների, որոնց հեռախոսում հայտնաբերվել է Pegasus ծրագիրը։ Հետաքննող լրագրողների կողմից իրականացվում է հետաքննություն, որի վերաբերյալ, կարծում եմ, կլինի ծավալուն հրապարակում», - ասաց Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: