հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ հայտնաբերվել են երիտասարդ տղայի դի

Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ հայտնաբերվել են երիտասարդ տղայի դի

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:

Օպերատիվորեն ժամանել են նաև նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները;  Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ 

Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Տունը, որտեղ որ տեղի է ունեցել պայթյուն-փլուզումը, գազաֆիկացված չի, երևի գազի բալոնից է առաջացել պայթյունը», և մատնացույց էին անում 3 կգ-անոց գազաբալոնը։ 

  • Կիսվել: