շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 8-ին, ժամը 14:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  • Կիսվել: