երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչեւ վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի. բժիշկ

Պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչեւ վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի. բժիշկ

Ինձ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իմ պայքարը դեռ ավարտված չէ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունելության բաժնի վարիչ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:

Նա նշեց, որ պայքարելու է այնքան ժամանակ, մինչեւ  վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի:

՛՛Սկզբում դա շատ դժվար էր, եւ մենք չգիտեինք՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ, անընդհատ սովորում էինք, պարզում թույլ կողմերը, բայց խուճապի մեջ ընկանք՝ առաջին վարակվածին տեսնելիս՛՛,-ասաց բժիշկը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով, ուստի Տոնոյանը բոլորին հորդորեց միավորվել եւ միասին պայքարել վարակի դեմ, ինչպես դա անում էին մեր զինվորները ռազմի դաշտում:

 

  • Կիսվել: