Փայլանը կոչ է արել այցելել Կարսում բացված «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդես
Կարսի «Նամըք Քեմալ» մշակույթի տանը բացվել է «Անի. Քարե պոեզիա. Ճարտարապետության գանձերը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը:
Բացման արարողությանը ներկա է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Կարսում բացվեց «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը՝ Օսման Քավալայի և «Անատոլիական մշակույթ» կազմակերպության աշխատակազմի անխոնջ ջանքերով: Անպայման այցելեք, եթե ձեր ճամփան Կարսով է անցնում»,- գրել է հայ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Անատոլիական մշակույթ» կազմակերպության, Կարսի քաղաքային խորհրդի, Արա Գյուլերի անվան արխիվա-հետազոտական կենտրոնի, Աթաթուրքի անվան գրադարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի աջակցությամբ: