ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պատուհանից երեխան մարմնով կիսով չափ առաջ է եկել, կա ընկնելու վտանգ. օգնության են հասել փրկարարները

Պատուհանից երեխան մարմնով կիսով չափ առաջ է եկել, կա ընկնելու վտանգ. օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 1-ին շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից երեխան մարմնով կիսով չափ առաջ է եկել, կա ընկնելու վտանգ․ բնակարանի դուռը փակ է։

Այս մասին հայնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ապահովել երեխայի անվտանգությունը:

  • Կիսվել: