կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնի արվեստագետներ հանդես կգան բարեգործական համերգով

Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնի արվեստագետներ հանդես կգան բարեգործական համերգով

Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, համագործակցելով օտարազգի գործընկերների հետ, համախմբվել են հանուն Արցախի:

Նրանք նոյեմբերի 15-ին ներկայանալու են համերգային ծրագրով՝ տեղեկացնում է «Արմենպրեսը»: Հասույթը տրամադրվելու է վիրավորներին, զինվորներին, արցախահայերին, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները:
 
Համերգին ելույթ են ունենալու Սերժ Ավետիքյանը, Անդրե Մանուկյանը, Պատրիկ Ֆիորին, Մեթյու Մադենյանը, Վինսենտ Բագույանը և ուրիշներ:

  • Կիսվել: