ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատերազմում պարտության մեղավորների ցանկ կա՝ մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է. Սամվել Բաբայան

Պատերազմում պարտության մեղավորների ցանկ կա՝ մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է. Սամվել Բաբայան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱՀ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոսել է արցախյան վերջն պատերզմում պարտության և մեղավորների մասին։

"Ես առաջարկում եմ, որ Շտաբի պետը գրավոր ներկայացնի, թե ինչն է իրեն 3-րդ օրը բերել այն եզրակացության, որ բանակը պատրաստ չէ։ Երբ մարդուն ՄՈԲ-ով տանում են առաջնագիծ, նա պետք է իմանա, թե որ հրամանատարին են իրեն տանելու, ինչպես է լինելու և այլն: Դա պետք է արվի ամեն տարի: Բացի դրանից, երբ զինվորը փախնում է, ինչի համար քրեական գործ են հարուցում, նրան պետք է հարցնել՝ իր ծառայության ժամանակ քանի անգամ է եղել կրակայինում",- ասաց Բաբայանը։

Նա անդրադարձավ նաև գեներալներին, ովքեր հիմա հարցազրույցներ են տալիս ու բացատրություններ ներկայացնում.

«Հենց իրենք են այս վերջին 20 տարին ղեկավարում: Այդ մարդկանց հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել հակառակորդի զինվելու, զորամասների մասին:

Երբ այդ զեկուցագիրները ներկայացվել են, որոշումներ կայացվե՞լ են նախարարի, ԳՇ պետի կողմից: Ի՞նչ որոշումներ են կայացվել։ Երբ այս փաստաթղթերն իրար կողք ես հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը: Դա 1-ը, 2-ը, 10-ը չեն: Դա լուրջ ցանկ է»,-ասել է նա:

  • Կիսվել: