շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատմության դասագրքերը վերանայվում են․ կունենանք նոր դասագրքեր. նախարար

Պատմության դասագրքերը վերանայվում են․ կունենանք նոր դասագրքեր. նախարար

Պատմության դասագրքերը վերանայվում են․ կունենանք նոր դասագրքեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին՛՛ զեկույցի քննարկմանն ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ դասագրքերը կփոխվեն, որովհետև փոխվել են չափորոշիչները։ ՛՛Սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, պատմությունը դրանց շարքում է։ Մենք հայեցակարգի փոփոխություն ունենք, որպեսզի մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը՛՛,-ասաց Անդրեասյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ պատմությունն առանցքային առարկաներից է, ուստի որակյալ դասագրքեր ունենալն անհրաժեշտ է:

  • Կիսվել: