երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Պատմելու ի՞նչ կա, հանել ենք, նկարվել ենք. Փաշինյանը պատմեց հայտնի «սելֆիի» մասին

Պատմելու ի՞նչ կա, հանել ենք, նկարվել ենք. Փաշինյանը պատմեց հայտնի «սելֆիի» մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կապված ԵՏՄ անդամ պետությունների, նաև` Իրանի ու Մոլդովայի ղեկավարների մասնակցությամբ միկրոավտոբուսում արված հայտնի «սելֆիի» հետ:

«Պատմելու ի՞նչ կա, հանել ենք, նկարվել ենք»,-ասաց Փաշինյանն ու շարունակեց. «Եթե նկատի ունեք միջավայրը, ապա ընդունված պրակտիկա է, որ երբ ղեկավարները միասին պետք է մի միջոցառման մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»։

Հարցին՝ ինչու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չկար սելֆիում, Փաշինյանն ասաց ասաց. «Նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել, իհարկե՝ ոչ երեկ: Սգո միջոցառումն կար, որին պետք է մասնակցեր, դրա համար մի փոքր վաղ մեկնեց Հայաստանից»։

 

  • Կիսվել: